5G-ն նոր սերնդի բջջային ցանց է, որի նպատակն է ապահովել ավելի բարձր արագություն և հուսալի կապ Ucom բաժանորդների համար։
5G-ն բացում է նոր հորիզոններ բիզնեսների և բաժանորդների համար Հայաստանի Հանրապետությունում ու ամբողջ աշխարհում, ապահովելով ավելի բարդ և ինտերակտիվ լուծումներ, որոնք կարող են խթանել նորարարությունը, թվային տեխնոլոգիաների զարգացումը։
Ո՞ւմ է 5G-ն հասանելի
5G սերնդի ինտերնետից կարող են օգտվել Ucom-ի շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները, (օրինակ, Next Level, Level Up, Unity և այլն) ովքեր ունեն 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոն (բացառությամբ Samsung և Google Pixel սմարթֆոնների):
Այս պահին նոր տեխնոլոգիան շարժական ինտերնետի սակագնային պլաններին դեռ հասանելի չէ (uGo, uHome և այլն)։
Որտե՞ղ է 5G-ն հասանելի
Ucom-ի 5G-ն ցանցն արդեն հասանելի է Ծաղկաձորում, Չարենցավանում, Դիլիջանում, Գյումրիում, Արթիկում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում, Ախթալայում, Բերդում, Իջևանում, Մարալիկում, Մարտունիում, Սևանում, Սիսիանում, Տաշիրում, Թումանյանում, Ալավերդիում, Ջերմուկում, Ապարանում, Այրումում, Արարատում, Հրազդանում, Նոր Հաճնում, Նոյեմբերյանում, Քաջարանում, Եղվարդում և Շամլուղում։

Հատուկ առաջարկ 5G ցանցին միացած քաղաքների բաժանորդների համար
21.03.2025 - 31.05.2025-ը հատուկ առաջարկի շրջանակներում 5G ցանց ունեցող 28 քաղաքների Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից նոր քարտ ձեռք բերելու կամ առկա համարը Ucom ցանց տեղափոխելու դեպքում, բաժանորդները անվճար կստանան 100 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում օգտագործելու համար։
Առաջարկը հասանելի է Next Level 3000, Level Up 1900 մարզային, Level Up 2500 մարզային, Level Up 2000, Level Up 3000, Unity 7000, Unity 8000, Unity 9000, uՊարզ սակագնային պլաններին միացող նոր բաժանորդներին։
Առաջարկից օգտվելու համար պարզապես մոտեցեք այդ քաղաքների Ucom-ի սպասարկման ցանկացած կենտրոն:
Ինչպե՞ս միանալ 5G ցանցին iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնով
5G ցանցին միանալու համար անհրաժեշտ է փոխել սմարթֆոնի որոշ կարգավորումներ՝ հետևելով ներկայացված քայլերի հաջորդականությանը.
- մուտք գործեք հեռախոսի կարգավորումների (Settings) բաժին,
- ընտրեք շարժական կապի (Cellular) տարբերակը,
- անցեք տվյալների պարամետրերի (Cellular Data options) դաշտ,
- ձայն և տվյալներ (Voice & Data) հատվածում միացրեք 5G On կամ 5G Auto տարբերակը,
- վերագործարկեք (restart) Ձեր սմարթֆոնը (անհրաժեշտության դեպքում):
Եթե ճշգրտորեն կատարել եք վերը նշված քայլերը, ապա արդեն օգտագործում եք 5G շարժական ցանցի հնարավորությունները:
Պետք է նկատի ունենալ, որ ցանցի կարգավորումները կարող են փոքր-ինչ տարբերվել՝ կախված սմարթֆոնի մոդելից։
5G հասանելի է Apple սմարթֆոնների համար 16.4 IOS տարբերակից սկսած։
Ինչպե՞ս միանալ 5G ցանցին Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսով
Ucom 5G ցանցին միանալու համար անհրաժեշտ է սմարթֆոնի որոշ կարգավորումներ՝ հետևելով ներկայացված քայլերի հաջորդականությանը.
- մուտք գործեք հեռախոսի կարգավորումների (Settings) բաժին,
- ընտրեք միացումներ (Connections) կամ կապ և ինտերնետ (Network & Internet) տարբերակը (կախված սմարթֆոնի մոդելից),
- անցեք շարժական ցանցեր (Mobile Network) դաշտ,
- ցանցի Ռեժիմ հատվածում (Network Mode) կամ ցանկալի ցանցի տեսակ (Preferred Network Type) ընտրեք 5G տարբերակը,
- վերագործարկեք (restart) Ձեր սմարթֆոնը (անհրաժեշտության դեպքում)։
Եթե ճշգրտորեն կատարել եք վերը նշված քայլերը, ապա արդեն օգտագործում եք 5G շարժական ցանցի հնարավորությունները:
Պետք է նկատի ունենալ, որ ցանցի կարգավորումները կարող են փոքր-ինչ տարբերվել՝ կախված սմարթֆոնի մոդելից։
Ucom-ը ներկայացրել է հաճախականության բաժնի կրկնապատկումով 5G ՝ օգտագործելով ոչ ինքնավար տեղակայման մեթոդոլոգիա, որը հայտնի է որպես Release 15, 3GPP:
Ոչ ինքնավար տեղակայման մեթոդոլոգիա նշանակում է, որ 5G տեխնոլոգիան օգտագործում է 4G ցանցի ենթակառուցվածքը։
Ոչ ինքնավար 5G-ն ռադիո հասանելիության ցանց է որն աշխատում է օգտագործելով 4G LTE հիմնական կայանը, որը հայտնի է որպես “Evolved Packet Core (EPC)”: Ոչ ինքնավար մոդելը ներառում է և՛ 4G, և՛ 5G բազային կայան, սակայն 4G բազային կայանը գերակա է: Քանի որ 5G կառավարման հարթությունը խարսխված է EPC-ին, ռադիոհաճախականության ազդանշաններն ուղարկվում են առաջնային 4G բազային կայան:
Հիշեցում։ Ինչպես բոլոր բջջային տեխնոլոգիաներում այնպես էլ 5G (NSA)-ում արագությունները կարող են տատանվել ռադիո միջավայրից և տվյալ տեղանքում միաժամանակ օգտագործողների քանակից կախված։ Խիտ բնակեցված տեղանքներում, ծանրաբեռնված կայանների շրջակայքում, սպասարկող բազային կայաններից մեծ հեռավորությունների վրա ներբեռնման և վերբեռնման արագությունները կարող են լինել օգտագործվող սարքավորման առավելագույն թողունակությունից ցածր։