
Ժամանակն է ունենալ ավելին
21/03/2016
Ucom և Օրանժ Արմենիա ընկերությունները մտել են բրենդի փոփոխման փուլ և շուտով կմիավորվեն մեկ միասնական՝ Ucom բրենդի տակ:
Այդուհանդերձ, փոփոխությունների փուլը գրեթե աննկատ կանցնի «Օրանժ Արմենիայի» բաժանորդների համար, քանի որ առկա ծառայություններում ակնհայտ փոփոխություններ չեն կատարվել: Փոփոխությունները դեռ կլինեն ապագայում և միայն դեպի լավը:
Ucom ընկերության որդեգրած քաղաքականության շնորհիվ ոչ միայն կպահպանվի, այլ նաև կբարելավվի Օրանժ Արմենիայի ողջ ենթակառուցվածքը:
Բրենդի փոփոխման փուլից անմիջապես հետո, որը տեղի կունենա ապրիլ ամսվա ընթացքում, բոլոր բաժանորդներին սպասվում են հաճելի անակնկալներ նոր առաջարկների, փաթեթների և ծառայությունների տեսքով:
Այսպիսով՝ եկել է ժամանակը փոփոխությունների, լավ նորությունների և ուրախ լուրերի:
Ժամանակն է ունենալ ավելին:
Մանրամասների համար այցելեք newbrand.ucom.am կայքը: