
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը ուժի մեջ է թողել «Յուքոմ» ՓԲԸ հայցն ընդդեմ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը
28/06/2024
2024 թվականի ապրիլի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը ուժի մեջ է թողել թիվ ՎԴ/0693/05/21 վարչական գործով ըստ հայցի «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը:
Մասնավորապես, Վերաքննիչ վարչական դատարանը վճռել է «Թիմ» ՓԲ ընկերության կողմից «Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանն ուղղված գործողությունները որպես չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ և ֆիդուցիար պարտավորությունների խախտման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն որակելուն ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովին պարտավորեցնելու մասին հայցը բավարարել։
Գործը քննվել է դռնփակ՝ հաշվի առնելով առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտությունը, հետևաբար «Յուքոմ» ՓԲ ընկերության՝ հավելյալ պարզաբանումներ տրամադրելու հնարավորությունը սահմանափակ է: