Ucom. ո՞վ ենք մենք

Մենք օգնում ենք պահպանել
Ձեր կապն աշխարհի հետ

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում:

Ucom. ո՞վ ենք մենք

Մեր ցանցը

Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

4G

Ucom. ո՞վ ենք մենք

Նորարարությունը
մեր ԴՆԹ-ում է

Մշտապես նորարարական առաջարկներով հանդես եկող Ucom-ը յուրաքանչյուրին հասանելի է դարձրել ոչ միայն շարժական հեռուստատեսությունն իր MediaRoom հավելվածով, այլև uPay վիրտուալ դրամապանակը, 1 SIM-քարտում 2՝ հայկական և ռուսական համարներ ունենալու հնարավորությունը, uCloud ամպային լուծումները, uKid խելացի ժամացույցը և շատ ավելին:

Ucom. ո՞վ ենք մենք

Տեխնոլոգիական վերջին նորությունները մեզ մոտ

Ucom-ի սպասարկման սրահներում մշտապես կարելի է գտնել ամենահայտնի բրենդերի սմարթֆոնների ամենավերջին մոդելները: Ավելին, ընկերությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում դրանք ձեռք բերել հատուկ պայմաններով:

2009

հայ սպառողին ներկայացրեցինք «օպտիկա դեպի տուն» լուծումը, որն ապահովում է բարձրորակ հեռուստատեսություն (IPTV), գերարագ ինտերնետ կապ և թվային հեռախոսակապ:

2009

հայ սպառողին ներկայացրեցինք «օպտիկա դեպի տուն» լուծումը, որն ապահովում է բարձրորակ հեռուստատեսություն (IPTV), գերարագ ինտերնետ կապ և թվային հեռախոսակապ:

2010

կարողացանք կայուն դիրք զբաղեցնել հայկական ամրակցված լայնաշերտ ինտերնետի շուկայում, ինչպես նաև դարձանք խոշորագույն մեծածախ օպերատորը Հայաստանում՝ շնորհիվ Հայաստանը Վրաստանի հետ կապող սեփական օպտիկամանրաթելային կապուղու:

2011

սկսեցինք տարանցիկ ինտերնետ մատակարարել Մերձավոր Արևելք՝ այսպիսով ապահովելով երկրի հեռահաղորդակցության ոլորտի կարևորությունը տարածաշրջանում:

2011

սկսեցինք տարանցիկ ինտերնետ մատակարարել Մերձավոր Արևելք՝ այսպիսով ապահովելով երկրի հեռահաղորդակցության ոլորտի կարևորությունը տարածաշրջանում:

2013

ստացանք հանրային շարժական ինտերնետ կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա:

2013

ստացանք հանրային շարժական ինտերնետ կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա:

2015

ձեռք բերեցինք Օրանժ Արմենիա ընկերության 100% բաժնեմասը՝ այսպիսով մուտք գործելով նաև Հայաստանի շարժական կապի շուկա:

2015

ձեռք բերեցինք Օրանժ Արմենիա ընկերության 100% բաժնեմասը՝ այսպիսով մուտք գործելով նաև Հայաստանի շարժական կապի շուկա:

2016

Հայաստանի ամբողջ տարածքում գործարկեցինք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ամենաարագ 4G+ ցանցը, ինչպես նաև համալրեցինք ընկերության համակցված ծառայությունները՝ բաժանորդներին հասանելի դարձնելով IP հեռուստատեսության, ֆիքսված ու շարժական հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների ամբողջական՝ «4-ը 1-ում», փաթեթը:

2016-2017

ակտիվ գործունեություն ենք ծավալել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսանկյունից և նպաստել ենք ՏՀՏ ոլորտի զարգացմանը՝ կյանքի կոչելով, մասնավորապես, կրթության ոլորտի և երեխաների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Ucom-ի աջակցությամբ Հայաստանի դպրոցներում բացվել են համակարգչային և ինժեներական լաբորատորիաներ:

2017

Speedtest by Ookla ընկերությունը մեզ շնորհել է Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետը մրցանակը:

2017

Speedtest by Ookla ընկերությունը մեզ շնորհել է Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետը մրցանակը:

2018

Ucom-ն ակտիվ կերպով աշխատում է մասնավորապես HD որակի հեռուստաբովանդակության ընդլայնման վրա, մեկնարկում է uKid, uFleet նորարարական լուծումները, ինչպես նաև շարունակում է իրականացնել ինժեներական կրթությանը վերաբերող ԿՍՊ նախագծեր՝ դուրս գալով նաև միջազգային մրցույթների մակարդակ։

2019

նեդրվում է uCloud պորտալը, uDoctor հավելվածը։ Ucom-ը թողարկում է դոլարային և դրամային պարտատոմսեր՝ 7.5% և 11% եկամտաբերությամբ, որոնք թույլատրվում են վաճառքի AMX ֆոնդային բորսայում։ Առաջինը տարածաշրջանում Ucom-ը գործարկում է eSIM տեխնոլոգիան։ Ընկերությունը նաև WCIT 2019-ի տեխնիկական հովանավորն է։

2020

Covid-19-ի ԿՍՊ միջոցառումների շրջանակում Ընկերությունն ապահովում է բոլոր բաժանորդների հեռահար ուսուցման հնարավորությունը՝ չգանձելով մեգաբայթերի վճարը՝ մի շարք կրթական կայքերից օգտվելու ժամանակ։ Ընկերությունը լրջագույն պատասխանատվությամբ է մոտեցել անխափան կապի ապահովման խնդրին Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում։

2021

Ucom-ը փորձարկել է 1Գբիթ/վրկ արագությամբ ցանցը, գործակցել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի հետ, գերազանցությամբ կատարել ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների հետ կապված տեխնիկական աշխատանքը, Ookla ընկերության կողմից արժանացել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021» մրցանակի և հանդես է եկել Unity կոնվերգենտ առաջարկով։

2022

բացվել է Ընկերության զանգերի կենտրոնը Վանաձորում, բաժանորդներին տրամադրվել են նորագույն Wi-Fi 6 սարքերը, Ucom-ը հանդիսացել է բազմաթիվ սպորտային, կրթական և տեխնոլոգիական միջոցառումների տեխնիկական աջակիցը և արժանացել Ookla ընկերության կողմից շնորհված «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակների:

2023

Սահմանեցինք նոր ռազմավարություն, ըստ որի սկսեցինք ֆիքսված և շարժական ցանցերի ընդլայնման, արդիականացման և վերազինման ակտիվ աշխատանքներ։ Ստացանք կառավարման համակարգի ISO 9001 և տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտին համապատասխանելու ISO/IEC 27001 հավաստագիր։

2024

Կարևոր քայլ կատարեցինք Հայաստանի թվային ապագայի զարգացման ուղղությամբ՝ գործարկելով երկրի ամենալայն 5G ցանցը։ Մեկ տարվա ընթացքում այն հասանելի դարձավ 28 մարզային քաղաքներում՝ ապահովելով նոր սերնդի կապ մեր բաժանորդներին։ Շարունակեցինք 4G+ և ֆիքսված ցանցի ընդլայնման և վերազինման աշխատանքները։ԿՍՊ ուղղությամբ համագործակցությունը շարունակեցինք Sunchild ՀԿ-ի հետ՝ արևային կայաններ տեղադրելով սահմանամերձ համայնքների հանրային կարևորության շենքերի վրա։ Impact Hub-ի հետ համագործակցությամբ նոր ինկուբացիոն ծրագիր սկսեցինք կանաչ տեխնոլոգիաներ զարգացնող ստարտափների համար։

2025

Հաճախորդներին ներկայացրեցինք նորարարական, ժամանակակից TV և մեդիա հարթակը՝ Uplay-ը, որը հնարավորություն է տալիս վայելել սիրելի ֆիլմերը, հեռուստասերիալներն ու հաղորդումները լավագույն որակով։

Մեր առաքելությունը

Մենք միավորում ենք մարդկանց ամենուր՝ ստեղծելով նորարար և բարձրորակ հեռահաղորդակցության լուծումներ մեր հաճախորդների համար: Հանդիսանալով առաջատար նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում՝ մենք փոխում ենք մեր հասարակությունն ու միջավայրը՝ դառնալով մեր հաճախորդների վստահելի գործընկերը:

Մենք հավատում ենք, որ Ucom-ը՝ ներշնչված լինելով լավագույն ազգային և հայկական ավանդույթներով, իր հետ հայկական շուկա է բերում հեղափոխական լուծումներ և փոխում է յուրաքանչյուր անհատի կյանքը:

Մեր տեսլականը

Մենք նպատակ ունենք դառնալու հայկական հեռահաղորդակցության շուկայի նախընտրելի ազգային կապի մատակարար և ճանաչված լինել որպես տեխնոլոգիական ու նորարարական լուծումների առաջատար՝

  • այսօր իսկ կառուցելով ու գործարկելով ապագայի ցանցը,
  • մեր հաճախորդներին առաջարկելով գրավիչ թվային ծառայություններ,
  • հաճախորդների գոհունակությունն ապահովելով մատուցված ծառայությունների անխափան ընթացքի միջոցով,
  • լինելով բաց բոլոր նոր ու հեղափոխական լուծումների համար:

Տարածաշրջանում ծավալած արդյունավետ գործընկերությունների միջոցով, մենք ակնկալում ենք Հայաստանը դարձնել տարածաշրջանային հաղորդակցական կենտրոն:

Մեր արժեքները

Մենք նորարար ենք և դինամիկ

Մենք նորարար ենք և դինամիկ
  • փոխելով բաժանորդների կյանքը տանն ու աշխատավայրում
  • Լինելով նորարարական և տեխնոլոգիական առաջատար Հայաստանում

Մենք հոգատար ենք և պատասխանատու

Մենք հոգատար ենք և պատասխանատու
  • Արագորեն արձագանքելով բաժանորդի կարիքներին
  • Ապահովելով բաց, ազնիվ և հաճախակի շփում

Մենք հավատում ենք թիմային աշխատանքին

Մենք հավատում ենք թիմային աշխատանքին
  • լինելով բաց և արդյունավետ
  • կիսվելով մեր գաղափարներով, հաջողություններով և զարգացմամբ

Մենք բաժանորդամետ ենք

Մենք բաժանորդամետ ենք
  • Ապահովելով բարձրորակ ծառայություններ
  • Գերազանցելով բաժանորդների ակնկալիքները

Մեր ռազմավարությունը

Գործելով խիստ մրցակցային և արագ զարգաղող շուկայում, որտեղ ավանդական ձայնային և կարճ հաղորդագրույթունների ծառայությունները կտրուկ անկում են ապրում՝ մենք վերանայել ենք մեր բիզնես առաջնություններն ու մոտեցումները:

Մեր ռազմավարությունը

Մենք այսօր իսկ արդեն մեկնարկում և սատարում ենք այնպիսի ծառայություններ, որոնք ուղղված են բավարարելու նոր, ավելի պահանջկոտ դարձած բաժանորդների սպասելիքները:

Մեր ռազմավարությունը

Կարևորելով մեր բաժանորդների ակտիվ ներգրավվածությունն այդ հարցում՝ մենք սերտորեն համագործակցում ենք նրանց հետ, որպեսզի պարզենք, թե որոնք են լինելու ապրանքների/ծառայությունների կամ սպառման մոդելների հաջորդ սերնդի պահանջները:

Մեր ռազմավարությունը

Որպես մեր մշակույթի մի մաս` մենք մշտապես օժանդակում ենք ոլորտի ապագա մասնագետների կրթությանը, ինչպես նաև նորարարական գաղափարներ ներկայացնող start-up ընկերություններին: Մենք նպատակ ունենք ստեղծելու այնպիսի հարթակ, որտեղ այդ մասնագետները կունենան լայն հնարավորություններ իրականացնելու իրենց նորարարական նախագծերն՝ աշխատելով և կրթվելով փոխադարձ համագործակցության միջավայրում:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: